Թուրքական նամականիշի վրա պատմության մեջ առաջին անգամ նշվելու է «Հայաստան» անունը


12:59 , 10 սեպտեմբեր, 2012

Այսօրվա հաղթանակի բերկրանքն ավելի քաղցրացնելու համար ասեմ, որ համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն, այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը: Այսպիսով, թուրքական նամականիշի վրա պատմության մեջ առաջին անգամ նշվելու է “ՀԱՅԱՍՏԱՆ” անունը` որպես հաղթող երկիր: 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս բացառիկ հաղթանակի կապակցությամբ: