Օդաղետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում


10:42 , 21 հոկտեմբեր, 2014

Օդաղետ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանումPanorama.am-ը գրում է․

Այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային. բախման հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ ծառայությունից: 

Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը ֆրանսիայի քաղաքացիներ են:

Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:

Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ