Յուրաքանչյուր երրորդ աշխատակից ստում է՝ գործընկերներին հայտնելով հրաշալի անցկացրած հանգստյան օրերի մասին


10:10 , 21 հոկտեմբեր, 2014

4590811331in.am-ը գրում է․

Հանգստյան օրերից հետո մարդկանց համար չափազանց դժվար է ստիպել իրենց վաղ վեր կենալ անկողնուց՝ խուսափելու պիկ ժամից և ժամանակին հասնելու աշխատանքի: Այս մասին է վկայում է նոր հարցումը՝ փոխանցում է Fedpost-ը:

Իսկ երբ երկուշաբթի առավոտյան գործընկերները հարցնում են, թե ինչպես են անցել հանգստյան օրերը, ինչպես պարզվում է՝ այդ պարզ հարցին պատասխանելիս ստում է յուրաքանչյուր երրորդ աշխատող: Նման քայլի դիմելով՝ մարդիկ ձգտւմ են ցույց տալ, որ իրենց կյանքն ավելի հետաքրքիր է, քան կա իրականում:

Հետազոտությունը, որն անցկացրել է բրիտանական Travelodge ընկերությունը, մասնակցել է 3000 բրիտանացի մեծահասակ: Ամենատարածված սուտը ընկերների հետ բարում անցկացրած ուրախ երեկոյի մասին պատմությունն է:

Պատասխանողների 54 տոկոսը խոստովանել է, որ իրականում այնքան է հոգնում աշխատանքային շաբաթվա ընթացքում, որ հանգստյան օրերին ժամանակի մեծ մասն անցկացնում է անկողնում կամ բազմոցի վրա պառկած: