«168 ժամ». Ինչո՞ւ Եռյակը չի հրաժարվում մանդատներից՝ խորհրդարանական ճգնաժամ առաջացնելու համար


09:25 , 21 հոկտեմբեր, 2014

«Երեկ խորհրդարանական եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ և«Ժառանգություն» խմբակցություններիներկայացուցիչները 44 պատգամավորականստորագրություններ են հավաքել և խորհրդարանիքառօրյայի օրակարգ են մտցրել հայտարարության ևորոշման նախագիծ:

Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ում առաջացածկառավարման ճգնաժամին: Հայտարարության հեղինակները կառավարման ճգնաժամըբացատրում են կոռուպցիայով և մենաշնորհներով, աղքատության բարձր մակարդակով ևարտագաղթով, ընտրական համակարգի նկատմամբ առկա անվստահությամբ և որպես դրահետևանք` իշխանության լեգիտիմության կորստով և բազմաթիվ այլ հանգամանքներով, որոնցմասին խոսվում է անկախ Հայաստանի գոյության գրեթե ողջ ընթացքում:

Այն, որ իշխանությունների, կառավարիչների գործունեությունն այդ ամբողջժամանակահատվածում չի բավարարել հասարակության սպասելիքները, ակնհայտ է, և այդիմաստով, իհարկե, կարելի է ստեղծված իրավիճակը բնորոշել` որպես կառավարմանճգնաժամ:

Բայց այդ ճգնաժամին գործնական դրսևորում հաղորդելու կառավարման ճգնաժամը ավելիառարկայական դարձնելու համար ընդդիմության կողմից լավագույն քայլը կլինի այն, եթեեռյակի պատգամավորները միաժամանակ վայր դնեն իրենց պատգամավորականմանդատները՝ առաջացնելով սահմանադրական և խորհրդարանական ճգնաժամ:

Ճգնաժամ այն իմաստով որ ոչ ԱԺ կանոնակարգ-օրենքը, և ոչ էլ ՀՀ Սահմանադրությունը չեննախատեսում լուծումներ, երբ խորհրդարանի մի քանի խմբակցությունների անդամպատգամավորներ հրաժարվում են մանդատներից, և հնարավորություն չկա նրանցփոխարինել նոր պատգամավորներով:

Այս իրավիճակում իշխանությունը ստիպված պետք է գնա ոչ ստանդարտ լուծումների,մասնավորապես` խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններիկազմակերպման, որն ընդդիմությունը կարող է օգտագործել իր հաղթանակն ամրագրելուհամար»,-գրում է թերթը: