Սովորաբար, մարդիկ մեկ գիշերվա ընթացքում երեք երազ են տեսնում, սակայն այդ երազներից և ոչ մեկում մարդիկ գումար (դրամ) չեն տեսնում:
Ըստ երազների վերլուծության մասնագետ Լաուրի Լևենբերգի` որքան էլ դժվար ֆինանսական դրության մեջ լինեն մարդիկ, նրանք իրենց երազում գումար չեն տեսնում: Փոխարենը մարդկանց ֆինանսական դժվարությունները երազում արտահայտվում են այլ տեսարաններով: Օրինակ, ջրի մեջ խեղդվելը երազում նշանակում է պարտքեր ունենալ, իսկ ատամ կորցնելը` լինել դժվար ֆինանսական կացության մեջ:
