Սահմանամերձ գյուղերին արտոնություններ նախատեսող փաթեթին հերթ չհասավ


22:48 , 20 հոկտեմբեր, 2014

Սահմանամերձ գյուղերին արտոնություններ նախատեսող փաթեթին հերթ չհասավArmnewstv.am-ը գրում է.

Հանրահավաքից առաջ ԱԺ-ում դեժա վյու է: Ընդդիմությունը քառօրյայի օրերը շփոթել է: Զարուհի Փոստանջյանի համար բոլոր ժամերն էլ հայտարարության համար են: Ամեն ինչի մասին, օրակարգից բացի: Սցենարը նույնն է: Ժառանգուհուն հիշեցնում են` թեմայից դուրս ելույթների օրը երեքշաբթին է` հինգից վեցը: Կանոնակարգին դեմ գնացողի ձայնը խլացվում է` Շարմազանովի սիրալիր նախազգուշացումից հետո:

Հետո ամեն ինչ սկսվեց նորից: Փոստանջյանը ինչքան թեմա կա` հիշեց, Զուրաբյանը ձայնակցեց, հանրապետականները ժպտացին` քառյակի եռյակը հանրահավաքի է պատրաստվում: Ռուբեն Հակոբյանը իրենց խմբակցության միակ կնոջ պատվին կանգնեց: Գուցե նրա համար, որ ցույց տա` ինքն ու Փոստանջյանն իրար հետ լավ են: Հանրապետականներն էլ Շարմազանովին մենակ չթողեցին: Այս ամբողջ աղմուկից հետո ՄԻՊ զեկույցը մեկ ժամ ուշացումով շարունակվեց: Իսկ երբ հերթը հասավ` Անդրեասյանը գնաց: Հանրահավաքային նախապատրաստության պատճառով հերթ չհասավ այն նախագծին, որին սահմանամերձ գյուղերում են սպասում: Հարկային արտոնությունների փաթեթը պատգամավորների սեղանին է:

Տեսանյութն՝ այստեղ