21:15 , 20 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ցավակցական հեռագիր է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ձեր սիրելի մոր` Ռոուզ Ուորլիքի մահվան մասին:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին: Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ Ձեզ տոկունություն և ոգու կորով»: