Արվեստագետը երևակայական տներ է ստեղծում անտունների համար (Photo)


17:26 , 20 հոկտեմբեր, 2014

Լոս Անջելոսում Skid Robot կեղծանվամբ արվեստագետը սփրեյ ներկերով շրջում է Լոս Անջելոսի փողոցներով ու անտունների համար երևակայական տներ նկարում։ Այսպես նա փորձում է ուշադրություն գրավել երկրում ծայրահեղ աղքատության վրա ու օգնել լուծում գտնել դրան։ Անտունների մոտ՝ պատերի վրա նկարելուց հետո, նա լուսանկարում է իր աշխատանքներն ու դրանք տեղադրում Instagram-ի իր էջում։ Փողոցային արվեստի այս գործերը մյուս կողմից փաստագրում են անտունների ցավալի ու տխուր վիճակը։

homeless-man-art-interactive-9