Անակնկալները շարունակվում են շարքից. Գեներալ Մանվելի որդին վերընտրվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում


11:33 , 10 սեպտեմբեր, 2012

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը վերընտրվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում:

Հայաստանի ԿԸՀ կայքում հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները: Էջմիածնում գրանցված 43 հազար 138 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 14 հազար 435-ը: