ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ չի լինի. Դավիթ Բաբայան


15:24 , 20 հոկտեմբեր, 2014

ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ չի լինի. Դավիթ ԲաբայանArmnewsTV․am-ը գրում է․

Արցախը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Նոր պայմանագիրը շահավետ կլինի երկու հայկական հանրապետությունների համար: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը կողմ է ԵՏՄ-ի կազմում լինելուն, սակայն համոզված է, Հայաստանը շարունակելու է աշխատել փոխլրացման քաղաքականությամբ: Երբեմն մտահոգություններ են հնչում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հնարավոր է մաքսակետ դրվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջև: Դավիթ Բաբայանը համոզված է` մաքսակետ չի լինի, լինելու դեպքում էլ որևէ խնդիր չի առաջանա: Միությանն անդամ երկրները չեն պահանջի մաքսակետ տեղադրել, թեկուզ միայն այն պատճառով, որ Արցախն այնքան մեծ շուկա չէ, որ հսկողություն սահմանելու կարիք լինի:

Ի՞նչ է սպասում Արցախը հոկտեմբերի վերջին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Կայունություն և հրադադարի պահպանում, Արցախի պահանջն է, որ վերականգնվի մասնակից երկրների ամբողջական ձևաչափը:

Բաբայանի խոսքով` այս հարցը վերջնական լուծում կարող է ստանալ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսի բանակցություններն առանց նացիստական գաղափարախոսության, նպատակն էլ լինի խնդրի խաղաղ կարգավորումը, այլ ոչ թե, զինվորների ու խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակելը:

Տեսանյութը՝ այստեղ