14:09 , 20 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Չինաստանի Հենան նահանգում կենդանաբանական այգում արջը կծել է 9-ամյա տղայի ձեռքը, երբ վերջինս ցանկացել է նրան կերակրել:
Նշվում է, որ երեխան կարողացել է ձեռքն անցկացնել վանդակի ճաղերից այն կողմ, իսկ արջը միանգամից հարձակվել է նրա վրա:
Ըստ տեղի բժիշկների՝ ստիպված են եղել հեռացնել երեխայի աջ ձեռքը: