Ֆիդայիների փողոցի բնակիչները` պայթյունավտանգ տարածքում


11:54 , 20 հոկտեմբեր, 2014

Ֆիդայիների փողոցի բնակիչները` պայթյունավտանգ տարածքումArmnewstv.am-ը գրում է․

Վանաձորի Ֆիդայիների փողոցի բնակիչները վախով են սպասում քամուն ու անձրևներին: Դրանք սպառնում են կտրել հոսանքալարերը, որոնք անցնում են եղևնիների և գազի խողովակների վրայով: Բնակիչները տասնյակ դիմումներ են ուղարկել Հայաստանի Էլեկտրական ցանցերի «Դեբեդ» մասնաճյուղ: Ընկերության մասնագետները եկել են, ուսումնասիրել են խնդիրը, որոշել են հենասյուներ տեղադրել, բայց աշխատանքն այդպես էլ չեն սկսում: ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը Արմնյուզին տեղեկացրեց, որ Ֆիդայիների փողոցի հոսանքալերն անվտանգ կդարձնեն մինչև նոյեմբերի 15-ը: Ավելի շուտ չեն կարող` վթարները շատ են, մասնագետներն աշխատում են լարված գրաֆիկով:

Տեսանյութն՝ այստեղ