Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ պատահականություն. Նայելով Սևանին` կտեսնենք մեր անցյալը և կարող ենք գուշակել մեր ապագան


09:34 , 10 սեպտեմբեր, 2012
Մի քանի շաբաթ առաջ Սևանի ափին նստած, նայում էի պղտորված ալիքներին, և մտովի վերհիշում իմ կողմից յուրացված բոլոր տեղեկությունները նրա մասին, սկսած դպրոցական տարիներից , մինչև մեր օրերը:Եվ մի պահ ապշեցի, Սևանի պատմությունը (ջրային պաշարների մակարդակի փոփոխությունից սկսած, մինչև կենդանական և բուսական աշխարհը) ճիշտ նույն ձևով համընկնում է մեր երկրի պատմության հետ, փորձեմ մեկնաբանել:
մինչև կոմունիստական կարգերի հաստատումը Սևանում ապրում էին մի քանի տեսակի բարձրակարգ ձկներ (իշխանն իր ենթատեսակներով, կողակ, բեղլու, կարմրախայտ և այլն), ինչպես մեր երկրում նախախորհրդային ժամանակաշրջանում: Եկան խորհրդային ժամանակները, և արհեստականորեն իջեցրին ջրի մակարդակը (փոքրացավ), ինչպես մեր երկիրը (Ղարաբաղը և նախիջևանը անջատեցին մեզանից եվ տվեցին Ադրբեջանին): Ներմուծվեց նոր ձկնատեսակը՝ սիգը, որը կարճ ժամանակամիջոցում դարձավ ամենագերակշռող ձկնատեսակը, եվ սկսեց վերանալ իշխանը, ինչպես մեր երկրում 
մտավ սովետական մարդու կերպարը, իսկ հարուստներին կուլակաթապ արեցին: Սիգը իշխանի նման չուներ տարատեսակներ, բոլորը միատեսակ էին և գերակշիռ մաս էին կազմում ամբողջ լճում, ինչպես մեր երկրում, չկային հարուստներ աղքատներ, բոլորը միատեսակ էին: Եկան անկախացման ծանր տարիները, Ղարաբաղյան պատերազմը, և հենց այդ սովի տարիներին մեր գոյատեվման համար շատ մեծ դերակատարություն ունեցավ սիգը (այդ ծանր տարիներին ամենամատչելի սնունդն էր), ես կասեի նույն սովետական քաղաքացու հայրենասիրական ոգին էր, որը ձուլվելով ազգային գաղափարախոսությանը մեզ հանեց հաղթական պայքարի:Եկան մեր օրերը, 2000 թվականից բոլորը խոսում էին ջրի մակարդակի բարձրացման մասին, ինչպես մեր երկրում տնտեսական աճի մասին, բայց իրականում ինչքան մակարդակը բարձրանուում եր , այնքան ավելի արագ էր լիճը ճահճանում, ինչպես մեր մոտ կոռւպցիան, եվ այդ ճահճացած մասում արագ սկսեց բազմանալ և տարածվել ավելի ցածրակարգ ձկնատեսակը՝կարասիկը, եվ արագորեն սկսեց վերացնել սիգին, ինչպես մեր մոտ օլիգարխիկ կլանը սկսեց կրթության, մշակույթի, արվեստի աղավաղման միջոցով դեգրադացման ենթարկել մեր արժեհամակարգը, ճաշակը, ազգային մտածողությունը, ինտելլեկտւալ մակարդակը, բոլորիս դարձնել իրենց նման ցածրակարգ......և հիմա Սևանն արագ ճահճանում է, ցույց են տալիս որ կատարում են մաքրման աշխատանքներ, փորձեր են արվում մաքրել բայց ապարդյուն, հիմա գուշակե՞նք ապագան երբ Սևանը սկսեց ավելի Ճահճանալ, ջրի տակ մնացած բույսերը սկսել են նեխել եվ թունավոր գազեր արտանետել եվ շատ արագ կվերանան եվ կարասիկը եվ սիգը եվ ամբողջ կենդանական աշխարհը, ուշքի եկեք հետեվություններ արեք, եթե ցանկանաք կարող եմ շարունակել...