Շոկոլադի օգուտն ու վնասը


08:31 , 20 հոկտեմբեր, 2014

Շոկոլադի օգուտն ու վնասըSlaq.am-ը գրում է․

Շոկոլադն աշխարհում ամենահանրաճանաչ մթերքներից է։ Այն համարում են քաղցրավենիքների առաջատար և դրանով բուժում են ընկճախտը, տեղեկացնում է toneto.net-ը։

Ընդունված է շոկոլադի հայրենիք համարել Կենտրոնական և Հարավային Ամերիկան։

Ընդհանրապես, շոկոլադը կակաոյի հատիկներից կամ յուղից պատրաստված մթերք է։ Գոյություն ունեն շոկոլադի զանազան տեսակներ, որոնք կարելի է տարբերել համով և բաղադրությամբ։

Սև շոկոլադը ներկայացված է կակաոյի տապակած և քերիչով անցկացրած հատիկների, կակաոյի յուղի և շաքարի փոշու տեսքով։ Շոկոլադի դառնությունն ու արժեքավոր լինելը կախված է քերված հատիկների քանակից։

Կաթնային շոկոլադի մեջ կա կաթ և սերուցք։ Այս մթերքը յուղոտ է, այդ պատճառով գինն արդեն բավականին ցածր է, քան սև շոկոլադինը։

Սպիտակ շոկոլադի հիմքում կակաոյի յուղն է՝ վանիլինի կամ կարամելի հետ։ Դրանում բացակայում է կակաոյի փոշին, այդ պատճառով շոկոլադը սպիտակ գույն ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ