Քաղաքապետարանն արգելել է դիահերձարաններին կից գործող սգո սրահների գործունեությունը


14:37 , 19 հոկտեմբեր, 2014

Ցանկանում եմ մի ոչ պոպուլյար խնդրի մասին կիսվել,որը ցավոք յուրաքանչյուր ընտանիք վաղ թե ուշ առնչվում է,խոսքը հուղարկավորության,իսկ ավելի ստույգ հոգեհանգստյան վայրի մասին է,օրեր առաջ տեղեկացա,որ քաղաքապետարանի հատուկ սպասարկման ստորաբաժանումը արգելել է դիահերձարաններին կից գործող սգո սրահների գործունեությունը.նախ սկսենք նրանից,որ ողջ քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված է,որ հոգեհանգստյան կարգը և հուղարկավորությունը իրականացնել եկեղեցուց,մեզ մոտ էլ է այդ կարգը այսօր գործում,սակայն մայրաքաղաքում նման ծառայություններ իրականացնում են մի քանի եկեղեցիներ և այդ ծառայություններից ,,օգտվել,,կարող են քչերը քանզի գները բարձր են,այդ առումով սգո սրահների առկայությունը իրոք կարևորվում է,ես չգիտեմ ինչու? են դրանց գործունեությունը կասեցրել,ենթադրում են հարկային դաշտ բերելու հարց կա:Բայց հավատեցեք,որ բնակարանից,բնակավայրից թաղում իրականացնելը քրիստոնեական չէ,դա աներկբա է:Դիմում են Երևանի քաղաքապետարանի հատուկ սպասարկման ստորաբաժանմանը հարթել բոլոր խոչընդոտները,կանոնակարգել ամեն ինչ և թուլ տալ որ սգո սրահները գործեն,գթասիրտ եղեք և ընկալումով մոտեցեք սգակիր այն բոլոր ընտանիքներին,որոնք վերոհիշյալ պարագայում կարող են խնդիրներ ունենալ