Սեյրան Օհանյանի խորհուրդը` Ադրբեջանի պաշտպանության նախարարին


17:04 , 18 հոկտեմբեր, 2014

Սեյրան Օհանյանի խորհուրդը` Ադրբեջանի պաշտպանության նախարարին Report.am-ը գրում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիրը պատրաստ է ու Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումից ակնկալիքներ կան:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է.
"Մենք բոլորս էլ ակնկալիք ունենք, որ խաղաղություն պետք է լինի։ Եվ որպեսզի վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծվեն, Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում, ՀՀ սահմաններում դադարեցնեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին ավելի է լարվել",-  ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։