Շատ դժվար է թիմի խաղին հետևել հեռուստացույցով. Հենրիխ Մխիթարյան


15:06 , 18 հոկտեմբեր, 2014

Yerevannews.am-ը գրում է․

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլնի» դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ Իրեն արդեն  լավ եմ զգում և հույս ունի, որ առաջիկայում կկարողանա օգնել թիմին: «Ամեն ինչ կախված է մարզչից: Եթե նա ցանկանում է ինձ տեսնել դաշտում, ես պատրաստ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը: Հ. Մխիթարյանը նշել է, որ, շատ բարդ էր տրիբունայից կամ հեռուստացույցով դիտել թիմի վերջին խաղերը, երբ ցանկանում ես օգնել թիմին, սակայն չես կարողանում: Հիշեցնենք, որ «Քյոլն» - «Բորուսիա» Դ. հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 17:30-ին: