Այսօր նշվում է Գեղեցկության միջազգային օրը


12:37 , 9 սեպտեմբեր, 2012

Տոնի ստեղծման գաղափարը պատկանում է «CIDESCO» Էսթետիկայի և կոսմետոգոլիայի միջազգային կոմիտեին: Ինչպես նշում են կոմիտեի ներկայացուցիչները, 20-րդ դարը մեծ փոփոխություններ մտցրեց կոսմետոլոգիայի բնագավառում: Այդ իսկ պատճառով 1995-ից սկսած պաշտոնապես գոյություն ունի գեղեցկության տոնը: 
Այս օրն ամբողջ աշխարհում ողջունում են այն ամենը, ինչը կապված է գեղեցիկի և գեղագիտության հետ: Շատ երկրներում սեպտեմբերի 9-ին անց են կացվում գեղեցկության մրցույթներ: 

Գեղեցկության առաջին մրցույթը տեղի է ունեցել 1888թ. Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհը» Լոնդոնում՝ 1951թ.: