4 ժամում 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում


22:18 , 16 հոկտեմբեր, 2014

Blogbox.am-ը գրում է․

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: