16:28 , 16 հոկտեմբեր, 2014Բոլորն էլ սիրում են սուրճ խմել, սակայն քչերն են, որ գիտեն, որ իրենց անուշաբույր ըմպելիքը վայելելուց հետո դրա նստվածքը կարող են տարբեր նպատակներով արդյունավետորեն օգտագործել։

Պարզվում է, որ սուրճի նստվածքը հրաշալի բնական միջոց է ցելյուլիտի դեմ պայքարելու համար։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար քսսուք պատրաստեք հետևյալ բաղադրատոմսով։
♦ ¼ բաժակ աղացած սուրճին ավելացրեք 3 ճաշի գդալ տաք ջուր ու 10 րոպե թողեք, որ այն ներծծի ջուրը։
♦ Այնուհետև ավելացրեք 2 ճաշի գդլալ ձիթապտղի յուղ՝ սուրճի հատիկներն ավելի լավ խառնելու ու քսուք ստանալու համար։
♦ Տաք ջրով լվացեք ցելյուլիտի հատվածն, այնուհետև մաշկի վրա քսեք ստացված քսուքն ու 2-4 րոպե մերսեք շրջանաձև շարժումներով, այնուհետև լվացեք գոլ ջրով։
Սուրճի նստվածքն ավելացրեք հողին ու բույյսերն ավելի լավ կաճեն` դրանք պաշտպանելով վնասատուներից, ինչպես նաև պարարտացնելով հողը։
Եթե տանել չեք կարողանում կատուներին, իսկ նրանք շարունակ ձեր բակ են մտնում, պարզապես սուրճի նստվածքը նարնջի կեղևի հետ դրեք այն վայրում, որտեղ կատուները սիրում են հավաքվել ու կազատվեք նրանցից։
Համեղ ուտեստներ պատրաստելուց հետո երբեմն թավաների տակ ուտելիք ու յուղ է կպչում, որը դժվար է լվանալ։ Պարզապես սուրճի նստվածք ավելացրեք ու կտորով հեշտությամբ մաքրեք կեղտոտ թավաները։
Սուրճի նստվածքը խառնեք մազեր կոնդիցիոներին ու ստացված խառնուրդը քսեք մազերին։ Այն մազերին գեղեցիկ փայլ ու առողջ տեսք կհաղորդի։
Տարբեր թանկարժեք միջոցներ գնելու փոխարեն, աչքերի տակի սև շրջանակները կարող եք անցկացնել մաշկին քսելով սուրճի նստվածքը։ 10-15 րոպե հետո կարող եք լվանալ գոլ ջրվող։ Սուրճի նստվածքը նաև հրաշալի միջոց է ակնեների դեմ, ինչպես նաև մաշկի ընդհանուր խնամքի համար։