15:15 , 16 հոկտեմբեր, 2014Ավստրալացի խոհարարը սպանել է իր կնոջը և փորձել եփել նրա դիակը։ Դեպքը պատահել է հենց նրանց տան մեջ՝ Բրիսբոնում։ Սպանվածի ինքնությունը հնարավոր է եղել պարզել սպանությունից որոշ ժամանակ անց։

28-ամյա Մարկուս Փիթեր Ֆոկսի զոհը դարձավ բնիկ ինդոնեզուհի Մայանգ Պրասետիլոն։ Այս 27-ամյա կինն ավելի վաղ մարմնավաճառությամբ էր զբաղվում և աշխատած գումարն ուղարկում էր Ինդոնեզիայի իր հարազատներին։ Մայանգի փոթորկուն անցյալն այսքանով չի սահմանափակվում։ Պարզվեց, որ Մայանգը տրանսսեկսուալ էր։

Սպանված Մայանգի դիակը հայտնաբերվեց մի կաթսայի մեջ այն տանը, որտեղ նա ապրում էր ամուսնու հետ։ Պարզվեց, որ տղամարդը փորձել է ազատվել դիակից՝ մասնատելով այն ու եփելով քիմիական նյութերի մեջ։ Երբ ոստիկանությունը ժամանեց, տղամարդը նախ փորձեց փախուստի դիմել, ապա կտրեց սեփական կոկորդը։ Նրա մարմինը գտել են տան հարակից աղբարկղի մոտ։

Մայանգ Ֆոլկեն ու Փիթեր Ֆոկսը ծանոթացել են նավի վրա, որտեղ երկուսով աշխատելիս են եղել։ Ընդ որում, այդ ժամանակ Մայանգը դեռ չէր վերջացրել սեռային փոխակերպման ամբողջական գործընթացը և երազում էր ավարտին հասցնել այդ գործընթացը։ Նա ծրագրում էր վերջնականապես փոխել սեռը, երեխա որդեգրել և բիզնեսով զբաղվել։
![]() |
Մարմնավաճառությունը խոշոր եկամուտ էր բերել Մայանգին։ Նրա ինտիմ ծառայությունների մեկ ժամը 500 դոլար արժեր։ Երբ նա իր աշխատած գումարն ուղարկում էր Ինդոնեզիայում գտնվող իր հարազատներին, նրանք այդ գումարով վճարում էին Մայանգի երկու անչափահաս քույրերի ուսման վարձը։
![]() |
![]() |
Մայանգն ու Ֆոլկեն ամուսնացան 2013 թ.-ին, ինչից հետո սկսեցին միասին ապրել։ Փիթեր Ֆոլկեի մայրն ասել է, որ իր որդու հետ ամեն ինչ կարգին էր, սակայն իրենք չէին տեսնվել վերջին կես տարվա ընթացքում։ Նա գիտեր որդու ինդոնեզիացի զուգընկերուհու մասին, սակայն երբեք չէր հանդիպել նրա հետ։ Բացի այդ, Փիթերի ծնողները չգիտեին, թե իրենց որդին կոնկրետ ինչով էր զբաղվում։ Փիթերն ու իր ծնողները հաճախակի զանգահարւմ էին իրար։ Փիթերը որոշել էր Սուրբ Ծննդին կնոջ հետ այցելել իր ծնողներին։
Մինչև ոստիկանության ժամանումը հարևաններից ոչ ոք չէր նկատել Մայանգի բացակայությունը։ Մի քանի հարևան հայտնեցին, որ նեխած մսի հոտ են զգացել։ Հենց այդ տարօրինակ հոտի պատճառով էր հարևանուհին ոստիկանություն զանգահարել։ Քննիչները դեռ պետք է պարզեն, թե ինչն է մղել տղամարդուն այդ հանցանքին։ Ըստ նախնական տվյալների՝ նախկինում նա չի տառապել հոգեկան շեղումներով և դատվածություն չունի։

Զույգի որոշ ընկերներ նշում են, որ ամուսինները երջանիկ համատեղ կյանք են վարել, իսկ մյուսներն էլ բնութագրում են Ֆոլկեին իբրև տարօրինակ անձնավորություն, ով շատ էր խանդում կնոջը և անգամ սպառնում էր նրան։ Նա ցասումնալից մեկնաբանություններ էր գգրում կնոջը «Facebook»-ում։ Հանգուցյալի մայրն ասել է, որ իր դուստրը ցանկանում էր վերադառնալ իր մոտ Բալի, քանի որ շատ էր ձանձրանում Ավստրալիայում։
![]() |
![]() |




