Մամեդյարովն անհանգստացնող հայտարարություն է արել. Արցախում հողե՞ր են ուզում հանձնել


12:29 , 16 հոկտեմբեր, 2014

 Անհանգստացնող լուրեր կարդացի՝ ՄԽ համանախագահների Բաքու կատարած այցի ու հատկապես Մամեդյարովի հայտարարությունների մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը խիստ ուշագրավ հայտարարությմաբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես նշել է.

«Ադրբեջանը և Հայաստանը շուտով կարող են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ սկսել կառուցվածքային բանակցություններ փորձագետների մակարդակով` նպատակ ունենալով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը: Արտգործնախարարը նաև հավելել է, թե նման բանակցություններ սկսելու առաջարկը հնչեցրել են ՄԽ համանախագահները, որին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը և սպասում է Երևանի արձագանքին:»

Նախ, փորձագետներ հենց այնպես չեն ներգրավվում նման բանակցություններում, այլ միայն այն ժամանակ, երբ պետք է փորձագիտական մակարդակով ինչ որ առկա սցենարի շրջանակներում տան իրենց գնահատականը՝ զորքերի սահմանազատման, ինֆրաստրուկտուրայի գործարկամն, զիջումների ու այլ նյուանսների մասին։

Բացի դրանից, այդ ե՞րբ է եղել, որ Ադրբեջանական կողմը բանակցություններում դրսևրորի կառուցողական մոտեցում ու դեռ մի բան էլ առաջինն իր համաձայնությունը տա այս կամ այն առաջարկին, եթե այդ առաջարկը ենթադրում է իր կողմից որևէ քիչ թե շատ լուրջ զիջում։

Այստեղ մի բան այն չէ ու սիրտս վկայում է, որ Մադրիդյան սկզբունքների պես մի հարամություն է մշակվում, իսկ մերոնքն ձեն չեն հանում և մենք կրկին կանգնելու ենք փաստի առաջ՝ պարզելով, որ սեղանի վրա կա արդեն քննարկվող մի փաստաթուղթ, որի մասին մենք անգամ տեղյակ էլ չէինք ու որի պայմանները պարզապես շոկային են։

Ես չգիտեմ ինչ խաղեր են խաղում մեր իշխանությունները, ինչ փաստաթղթեր են ստորագրում, բայց թող հիշեն, որ միակ ու գլխավոր պատճառը, որ Հայաստանում լուրջ ներքաղաքական ճնշումներ չեն լինում՝ Արցախյան հիմնահարցն է, որովհետև ով՝ ինչ ասի, մեր ժողովուրդը պատասխաատվություն ունի ու բարձր գիտակցություն է դրսևորում՝ հասկանալով, որ այդ ցնցումների արդյունքում կարող են խնդիրներ ծագել արդեն Արցախի հետ կապված ու չի գնում դրան ու եթե մի գեղեցիկ օր պարզվի, որ ժողովրդի մեջքի հետև դուք հողեր եք հանձնում ու արդեն ինչ որ պայմանավորվածությունների եք եկել, որոնց կյանքի կոչման համար արդեն փորձագետներ են պետք՝ վայն եկել ու ձեզ տարել ա։

Ավելի ազնիվ եղել ժողովրդի հետ գոնե այս հարցում, որովհետև այս ժողովուրդը ներում ու աչք է փակում ամեն ինչի վրա, բայց ոչ Արցախը հանձնելու։