11:49 , 16 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ լիովին պատրաստ է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին, որը կայանալու է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում: Հերթական «կլասիկո»-ն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, «արքայական ակումբ»-ի հարկի տակ:
«Եթե մեկ շաբաթ առաջ ինձ հարցնեին «Ռեալ»-ի դեմ խաղին իմ պատրաստ լինելու մասին, կպատասխանեի, որ պատրաստ եմ 100%-ով: Սակայն պատասխանս իրականությանը չէր համապատասխանի:
Ուրուգվայի ընտրանու կազմում անցկացրած ընկերական երկու հանդիպումներից հետո ես ինձ շատ լավ եմ զգում և կարծում եմ, որ իսկապես պատրաստ եմ «արքայական ակումբ»-ի դեմ հանդիպմանը 100 %-ով»,- Marca-ն մեջբերում է Սուարեսի խոսքերը: