Դանիայում մինչ օրս գործող վայրագ մի ավանդույթի մասին (18+, Photo, Video)


15:34 , 15 հոկտեմբեր, 2014

4Ի սկզբանե ուզում եմ զգուշացնել, որ այս նյութում առկա լուսանկարներն ու տեսանյութերը կարող են խիստ ազդեցիկ թվալ, ուստի նյութը մինչև վերջ նայել խորհուրդ չենք տալիս նյարդերից թույլ ու բարձր զգայականություն ունեցող մարդկանց։

Ներկայացնում ենք ականատեսի վկայությունները՝ առանց խմբագրման.

«Առաջին անգամ, երբ ես տեսա այս լուրը, մտածեցի, որ դա պարզապես հերթական ֆեյքերից է, սակայն երբ ինքս այցելեցի Դանիա, համոզվեցի, որ այդ «ավնդույթն» իրոք գոյություն ունի։ Ամեն տարի Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում հավաքվում են հազարաոր մարդիկ, ովքեր երազում են միայն մեկ բանի մասին՝ սպանել խելացիությամբ աչքի ընկնող կալդերոնյան դելֆինների։ Բայց ինչո՞ւ. պարզապես դա ավանդույթ է, որ կարելի է համեմատել օրինակ իսպանական կորրիդայի հետ։ Միայն թե տարբերությունը նրանում է, որ կորրիդդայում ցուլերին հաճախ չեն սպանում, իսկ այստեղ դելֆիններին ոչնչացնում են մինչև մերջին շունչը։ Եվ որ ամենասարսափելին է, դանիացիք դա անում են դանդա ու հաճույք ստանալով. դելֆինների մարմինների մեջ եկաթյա կեռեր են մտցնում այնքան ժամանակ, մինչև դելֆինը չսատկի։

Այս ավանդույթը մի քանի հազար տարվա պատմություն ունի, ուստի զարմանալի չէ, որ տեղաբնակները չեն կարողանում հրաժարվել դրանից։ Նրանք բացատրում են, որ դելֆիններին սպանում են նաև նրա համար, որովհետև վերջիններս չափից շատ են ձուկ ուտում ու մարդկանց չի հերիքում։ Այլ կերպ ասած, ձկնորսները դելֆիններին վերաբերվում են այնպես, ինչպես ֆերմերները՝ գայլերին։

Ահա թե ինչ է գրել այդ կողմերում «տոնակատարության» ժամանակ հայտնված մի լրագրող. «Մարդիկ չափազանց դաժան են։ Նրանք սպանում են դելֆիններին պարզապես նրա համար, որովհետև համարում են, որ ավանդույթները պետք է պահպանել։ Ծովի ջուրն ալ կարմիր է դառնում, իսկ սպանողները ոտքից գլուխ արյան մեջ են թաթախված լինում։ Սակայն ամենասարսափելին նրանում է, որ այդ երկաթյա կեռիկները դելֆինների մարմինների մեջ մտցնելու ժամանակ դելֆինները ճչում են ցավից ու այդ ճիչերը խիստ նաման են նորածին երեխայի ճիչերի։ Դա լսելը ուղղակի անտանելի է»»։

1

2

3 4 5678

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։