15:18 , 15 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզն Extravaganza բարեգործական միջոցառման շրջանակներում ստացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակը:
Այդ միջոցառումը ստեղծվել է «Նորդոֆ Ռոբինս» բարեգործական կազմակերպության համար գումար հավաքելու նպատակով: Կազմակերպությունը մասնագիտացած է երաժշտական թերապիայի գործում:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակը, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, թե ովքեր են մինչ այս ստացել այն: Ցանկանում եմ այս իրադարձությունը նշել ընկերներիս հետ և աջակցել «Նորդոֆ Ռոբինս»-ի համար գումար հավաքելու գոծին»,- Գիգզի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Նշենք, որ մինչ այս պատվաբեր մրցանակը ստացել են երեք «մանկունիանցիներ»՝ Ալեքս Ֆերգյուսոնը, Էրիկ Կանտոնան ու Դենիս Լոուն: