Բրեդ Փիթը խոստովանել է, որ 6 տարեկանից չի բաժանվում ատրճանակից


13:12 , 15 հոկտեմբեր, 2014

tumblr_nd018vLv0G1qmkli8o9_r1_5001in.am-ը գրում է․

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ զենքը իր համար երբեք արգելված թեմա չի եղել: Ավելին՝ Անջելինա Ջոլիի ամուսնու խոսքով՝ իր առաջին կրակոցն ինքը կատարել է 8 տարեկանում, իսկ 6 տարեկանից ունեցել է սեփական ատրճանակը, հայտնում է Radio Times ամսագիրը:

Հայտնի պարբերականի հետ զրույցում Փիթը հայտարարել է, որ իր ամբողջ կյանքն ապրել է զինատեսակներով շրջապատված, որի նկատմամբ իր ընտանիքը հատուկ վերաբերմունք է ունեցել:

«Ես մեծացել եմ Միսսուրիում, և հայրս մանկուց ինձ ներշնչել է հարգանք հրացանների ու ատրճանակների նկատմամբ: Իմ եղբայրը նրանից է ստացել իր առաջին ատրճանակը, իսկ հրացան ինձ նվիրել է պապս, երբ ես մանկապարտեզ էի գնում»,- ասել է դերասանը:

Նրա խոսքով՝ իր երեխաները նույնպես անտարբեր չեն տարբեր զինատեսակների նկատմամբ:

«Որդիս՝ Մեդոքսը, այնքան շատ բան գիտի տանկերի մասին, որ երբ ես ձեռնամուխ եղա «Կատաղության» նկարահանումներին, հաճախ էի խորհրդակցում նրա հետ»,- հայտնել է դերասանը: