12:38 , 8 սեպտեմբեր, 2012Այսօր հայտնի հայ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է: Մաեստրոն այսօր կդառնար 90 տարեկան: «Խոսող ձեռքեր» այսպես էին անվանում աշխարհի 110 նվագախմբերի վահանակի մոտ կանգնած մաեստրոյին: Օհան Դուրյանի համար, սակայն, լավագույն հանդիսատեսը հայրենիքում էր, որից կոմպոզիտորը մի քանի անգամ վիրավորվեց ու հեռացավ, երբ նրան ազատեցին օպերայի եւ բալետի ազգային նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից` պատճառաբանելով, որ խոսող ձեռքերն արդեն դողում են: Կյանքի վերջին տարիներին մաեստրոն նորից Հայաստանում էր:
