Վաշինգտոնում Ցեղասպանության թանգարանի կառուցման առաջին քայլն արված է. Քեթլին Գաֆեսջյան Բարադարան


11:18 , 15 հոկտեմբեր, 2014

8650_b1in.am-ը գրում է․

«Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը խորհրդակցություններ է անցկացնում՝ Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի կառուցման նախագծի վերաբերյալ հետազոտության անցկացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է The Armenian Reporter-ը, նման որոշումը հաջորդել է նախագծի իրականացման համար նախատեսված տարածքի շուրջ տևական դատական գործընթացի արդունքում արված եզրակացությանը:

Հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆեսջյան Բարադարանը, հայտնել է, որ հետազոտությունը նախագծի իրականացման համար պահանջվող առաջին քայլն է: Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը կծառայի որպես հիմք՝ միջազգային դրամահավաք-արշավի համար:

«Նպատակն է թարմացնել և նոր իմաստ հաղորդել Վաշինգտոնի կենտրոնին, որտեղ ներկա և ապագա սերունդներին կպատմվի հայերի պամությունը»,- ասել է նա: