«Հայոց աշխարհ». Գործարարները դուրս կմղվեն ԲՀԿ-ից


09:14 , 15 հոկտեմբեր, 2014

«Մեր ունեցած տեղեկություններով, ԲՀԿ գործարար պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել վերջին միտինգում հնչած ելույթների կապակցությամբ:

Եվ եթե հոկտեմբերի 24-ին կուսակցությունը հայտարարի ավելի ընդգծված ընդդիմադիր դիրքորոշում որդեգրելու մասին, գործարարները կսկսեն լքել ԲՀԿ-ն:

Մենք, բնականաբար, հեռու ենք այն մտքից, թե ԲՀԿ-ից հեռանալ պատրաստվող գործարար պատգամավորները միջնադարյան ալքիմիկոսների պես մի բան են, որոնք իրենց հալոցներում վերաձուլում էին ատելության կապարը սիրո ոսկու: Բայց փորձենք նրանց էլ հասկանալ:

Բանն այն է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու այսպես կոչված «քաղաքական թևը» դիտարկում են գործարարներին բացառապես իբրև փողի պարկեր»,-գրում է թերթը: