Արեւմուտքը ընդամենը ստիպված է լինելու համակերպվել


00:46 , 15 հոկտեմբեր, 2014

Առավել քան տեղին են Թուրքիային ուղղված Սիրիայի եւ Իրանի նախազգուշացումները` չմիջամտել Սիրիայի հյուսիսում ընթացող ռազմական գործողություններին, անգամ եթե դա լինելու է իսլամիստ ծայրահեղականների դեմ: Պարզ է, որ թուրքական բանակը բոլոր կարողություններն ունի կարճ ժամանակում մաքրել հյուսիսային Սիրիան եւ Իրաքը բոլոր տեսակի իսլամիստներից, սակայն դրանից հետո դժվար թե որեւէ մեկը, այդ թվում նրան այդ տարածքներ հրավիրած Արեւմուտքը/ՆԱՏՕ-ն կարողանա հանել թուրքական զորքերը այդ տարածքներից: Եւ Արեւմուտքը ընդամենը ստիպված է լինելու համակերպվել այդ տարածքներում <քաոսը վերացրած> եւ <կարգուկանոն մտցրած> Թուրքիայի հովանավորչությամբ եւ ռազմական հարատեւ ներկայության ներքո սուննիական խամաճիկային կվազիպետությունների ստեղծման հետ` Հս. Կիպրոսի օրինակով: