22:17 , 14 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մարդասիրական օգնության և շինարարական նյութերի առաջին խմբաքանակը հասել է Իսրայելի գործողությունների հետևանքով ավերված Գազայի հատված: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով այցով այնտեղ գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Շինարարական նյութերի առաջին խմբաքանակն այսօր Գազա է հասել: Առաջիկայում աշխատավարձ կտրվի պետական ծառայողներին»,- ասել է Պան Գի Մունը: