20:20 , 14 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը ցանկանում է հասնել նրան, որ իր որդին՝ Քեմբրիջի արքայազն Ջորջը, դառնա ձախլիկ:
«Համարվում է, որ առավել զարգացած ձախ ձեռք ունեցող մարդիկ խելացի են և ունեն մտավոր զարգացման բարձր գործակից»,- գրում է Sun-ը:
32-ամյա արքայազնը ձախլիկ է: Ներկայում նա, ինչպես գրում է պարբերականը, ձգտում է իր առաջնեկի մոտ նման կարողություն զարգացնել:
Ձախլիկները ներկայում բրիտանական թագավորական ընտանիքում շատ հազվադեպ են պատահում: Վերջին նման միապետը եղել է թագուհի Վիկտորյան, հայտնում է TASS-ը: