Այսօր կրկեսում կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն


10:23 , 8 սեպտեմբեր, 2012

Այսօր ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ... Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15.30-16.30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։ 
Հայե՛ր ջան, չնայած անվտանգությունն ապահոված է լինելու, զգուշությունն անտեղի չի լինի... զգույշ եղեք... :)