Առաջարկում եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ


14:20 , 14 հոկտեմբեր, 2014

Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով "+, -" 20 ինտերվալը։ Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում":