Ջորջ Քլունիի կինն այսուհետ կկրի նրա ազգանունը


14:06 , 14 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

pic_7f54797577d96145093bb107ae75c0ac

Փաստաբան Ամալ Ալամուդինը, որը սեպտեմբերի վերջին ամուսնացել է դերասան Ջորջ Քլունիի հետ, իր ազգանունը փոխել է Քլունի: Doughty Street Chambers լոնդոնյան իրավանաբական ընկերության կայքում փաստաբանի անունն արդեն նշվում է Ամալ Ալամուդին Քլունի, հայտնում է The Guardian-ը:

Երբ նրա ազգանունը փոխվել է, իրավանաբանական ընկերության պորտալը դադարել է աշխատել մեծ թվով դիմումների պատճառով:

Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինն ամուսնացել են սեպտեմբերի 27-ին Վենետիկում: