Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան


13:18 , 14 հոկտեմբեր, 2014

5011_b1in.am-ը գրում է․

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան: Նախատեսվում է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ամենայն հավանականությամբ՝ այցի նպատակը Ֆրանսիայում հոկտեմբերի վերջին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումն է: