Գերմանիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում. Լյով


11:24 , 14 հոկտեմբեր, 2014

image1in.am-ը գրում է․

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ «Եվրո-2016» ընտրական մրցաշարի Իռլանդիայի ընտրանու դեմ խաղից առաջ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում` չնայած նախորդ խաղում Լեհաստանի ազգային թիմից կրած պարտությանը:

«Գերմանիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում: Սաներս ինքնաքննադատաբար մատեցան Լեհաստանի ընտրանու դեմ խաղի վերլուծությանը: Բոլորը հասկանում են, որ եթե գրավենք Իռլանդիայի հավաքականի դարպասը մինչև ընդմիջում, ապա երեք միավոր կվաստակենք:

Հանգիստ ենք ընդունում Լեհաստանի հավաքականից կրած պարտության փաստը և ես ստիպված չեմ հիմա ոգեշնչել սաներիս»,- Bild-ը մեջբերում է ոյվի խոսքերը: