Թուրքիայում 3 ոստիկան է զոհվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումից հետո


23:22 , 13 հոկտեմբեր, 2014

n_72894_11in.am-ը գրում է․

Թուրքիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումների 3 աշխատակիցներ, ովքեր կարգուկանոնի պահպանությամբ էին զբաղվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գյումյուշխանե քաղաք մեկնելու ժամանակ, զոհվել են ավտովթարից, երբ միջոցառումից հետո բազա են վերադառնալիս են եղել: 35 ոստիկաններ վիրավորվել են, գրում է RIA NOVOSTI-ն:

Հատուկ նշանակության ոստիկանական ջոկատը Մալաթիայից գործուղվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Գյումյուշխանե քաղաք` նախագահ Էրդողանի այցի ժամանակ այնտեղ կարգուկանոն պահպանելու համար:

Պաշտոնական միջոցառումների ավարտից հետո ոստիկանները 3 ծառայողական ավտոբուսով Մալաթիա են ուղևորվել: Սվազ-Էրզընջան մայրուղու վրա հորդառատ անձրևի պատճառով ավտոբուսներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը շրջվել է:

Դրա հետևանքով 3 ոստիկան զոհվել է, 35-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, տուժածներից 3-ն էլ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: