Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,4 տոկոս


22:47 , 13 հոկտեմբեր, 2014

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին պետական բյուջեի եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ (հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը) կազմել է 23,4 տոկոս: Առանձին հարկատեսակներից այս հարաբերակցության մեջ ամենամեծ բաժինն ունեն ավելացված արժեքի հարկը, որը հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կազմել է 9,4 տոկոս, եկամտային հարկը` 5,9 տոկոս, շահութահարկ` 2,9 տոկոսը: