Որևէ երաշխիք չի կարող լինել, Նազարբաևը չի պահանջելու, որպեսզի Հայաստան-ԼՂՀ մաքսակետը գործի ամբողջ ծավալով


21:26 , 13 հոկտեմբեր, 2014

Եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար Ալիևի ուղղորդող նամակը քաղաքական ավելի մեծ արժեք ունի, քան, օրինակ, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը, որևէ երաշխիք չի կարող լինել, որ վաղը, մյուս օրը նա չի պահանջելու, որպեսզի այդ մաքսակետը գործի ամբողջ ծավալով և ամբողջ ռեժիմով: Բավական կլինի, օրինակ, հերթական գագաթաժողովներից մեկի ժամանակ ընթերցել Ալիևի հերթական նամակն այն մասին, որ ԼՂՀ տարածքը հանդիսանում է նարկոթրաֆիկի տարանցման ուղղի: Եվ Հայաստանի այսպես կոչված գործընկեր պետությունները կարող են ստիպել, որ սահմանի այդ հատվածում ավելի ուժեղ վերահսկողություն իրականացվի, ինչն այլ բան չի լինելու, քան հստակ մաքսային ռեժիմի սահմանումը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

Կից նյութը այստեղ