17:38 , 13 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Անպարտելի Ֆլոյդ Մեյուեյզերը փայլել է իր մարզական գիտելիքներով` 15 վայրկյանի ընթացքում խուսափելով 800 հազար դոլարի կորստից:
Ամերիկյան ֆուտբոլում մեկ րոպեն կամ անգամ մի քանի վայրկյանը մեծ նշանակություն ունի: Այդպիսին է մարզաձևը:
«Դենվեր»-ի` 7.5 և ավելի միավորի առավելությամբ հաղթանակի վրա Ֆլոյդը 815 հազար դոլար խաղադրույք էր կատարել Լաս Վեգասի հայտնի խաղատներից մեկի բուքմեյքերային գրասենյակում:
Խաղի ավարտից ընդամենը 15 վայրկյան առաջ հաշիվը դարձավ 31:17` հօգուտ «Դենվեր»-ի: Այդ հաղթանակը շուրջ 600 հազար դոլար մաքուր եկամուտ պարգևեց բռնցքամարտիկին: