16:54 , 13 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն շարունակում է ոչ հեշտ պայքարը իր ծանր հիվանդության դեմ: Վերջերս աստղը ուղևորվել է Չինաստան՝ ամրապնդելու համար Միացյալ Նահանգներում անցած բուժման կուրսի արդյունքները՝ հայտնում է kulturologia.ru-ն:
Ժաննայի մտերիմների խոսքով՝ Չինաստանում նա որոշել է իր վրա փորձել նոր դեղամիջոցը: Մասնագետները վստահ են, որ այն քաղցկեղի բջիջների վրա կարող է ազդել այնքան արդյունավետորեն, որ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվի:
Ներկայում Ժաննայի վիճակը զգալիորեն բարելավվել է: Նա ազատվել է 20 կգ ավելորդ քաշից, ինքն է գնում խանութներ ու վարում ավտոմեքենան, որը նրա համար բերել է ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը: Սիրող ամուսինը Չինաստան է տարել նաև երկու շնիկների, որոնք բարձրացնում են Ֆրիսկեի տրամադրությունը: