14:54 , 13 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ այլևս Ռոնալդուի պես ֆուտբոլիստ չի լինի:
«Ռոնալդուն Պորտուգալիայի համար նույնն է, ինչ Զիդանը՝ Ֆրանսիայի: Ռոնալդուի պես ֆուտբոլիստ այլևս չենք ունենա:
Նա անհավանական ֆուտբոլիստ է, գոլ խփող մեքենա: Նույնիսկ անիմաստ է խոսել այս մասին, քանի որ ամեն ինչ ակնհայտ է»,- հայտարարել է Մոուրինյոն: