Ձեր երեխեքին սնայպերի գյուլլա չի՞ կպնում


16:56 , 24 փետրվար, 2012

Թող ոչ մի ծնող իր երեխու մահը չապրի. հռետորական հարց եմ տալիս մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչի չէ` նաեւ զինվորականներին, օլիգարխ-պատգամավորներին ու էդ շարքից էլի ոմանց. էս ձեզնից տղա չի՞ ծնվում, ոնց ստացվեց, որ մեկիդ երեխուն սնայպերի գյուլեն չկպավ, «ինքնասպան» չարին, էլ ջրծաղիկից ու թոքաբորբից չեմ խոսում, ձեզ վիրուս էլ չի՞ կպնում: Փաստ է`տարին չսկսած 7 զոհ ունենք, փաստ է` Սեյրանի օրոք խաղաղ պայմաններում զոհված հարյուրավոր երեխեքից ոչ մեկը ձերը չի…