12:25 , 13 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականի ելույթների հետ կապված բարձրագույն խմբի առաջնությունում երկշաբաթյա ընդմիջումը թիմերը օգտագործում են առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար:
«Ուլիս»-ը նույնպես մարզվում է և մեր թիմը երկկողմանի հանդիպում անցկացրեց խաղի մեջ բոլոր ֆուտբոլիստներին ներգրավելու նպատակով:

«Ուլիս»-ի այս խաղին չմասնակցեցին Հովհաննես Գոհարյանն ու Աղվան Պապիկյանը, ովքեր դեռ լիովին չեն ապաքինվել վնասվածքներից: Թիմի հետ մարզումներին մասնակցում է Արազ Օզբիլիսի կրտսեր եղբայր՝ 17 ամյա Դանիել Օզբիլիսը:
Մարզումային գործընթացը ընթանում է ըստ մարզչական անձնակազմի ծրագրերի:
Առաջիկա հանդիպումը «Ուլիս»-ն անցկացնելու է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը թիմը հյուրընկալելու է «Գանձասար»-ին: