Շնորհավո՛ր տոնդ իմ հին ու նոր Երևան


21:46 , 12 հոկտեմբեր, 2014

Երևանն իմ տունն է։ Այս բառերի իմաստը,կարծում եմ,հասկանում է յուրաքանչյուր հայ,յուրաքանչյուր երևանցի։Երբ ճանապարհորդում եմ էլ ավելի շատ եմ կարոտում իմ քաղաքը ու ամեն անգամ համոզվում,որ, այո՛, Երևանն իմ տունն է։ Շնորհավո՛ր տոնդ իմ ամենասիրելի,ամենագեղեցիկ,ամենահարազատ քաղաք։Շնորհավո՛ր տոնդ իմ հին ու նոր Երևան,համայն հայության մայրաքաղաք։ Սիրով սպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին՝ միասին տոնելու մեր սիրելի Երևանի 2796 -ամյակը։