18:44 , 12 հոկտեմբեր, 2014
Որքան էլ հասկացող լինեմ, մի շարք երևույթներ կան, որ իրոք չեմ հասկանում.
Ես կյանքում չեմ հասկանա վիպուսկնոյի շորիկով խոհանոցում նկարվողներին,
կյանքում չեմ հասկանա «Մենք սիրում ենք Հիսուսին» էջը լայքողներին,
չեմ հասկանա հայատառ, բայց զազրելի ուղղագրությամբ գրողներին, ովքեր լատինառ գրողներին են մեղադրում,
չեմ հասկանա ուրիշի կյանքի մեջ քիթը մտցնողներին,
չեմ հասկանա ՀՀԿ ու ԲՀԿ-ների մեջ տարբերություն տեսնողներին,
չեմ հասկանա ժամերով բալկոններից կախված հարևաններին,
չեմ հասկանա, թե ինչի ա մեր դիմացի շենքը հիմքից ծուռ կառուցված,
չեմ հասկանա աղջիկ երեխաներին «հլը Ջոլիի շրթունք արա» ասողներին,
չեմ հասկանա ջուր չսիրողներին,
չեմ հասկանա թախծոտ ստատուս դնողներին,
չեմ հասկանա ռուսամետ հայրենասերներին,
չեմ հասկանա Sery hush e, sery PUSH e, ov 4i sirum, na apush e ասողներին,
չեմ հասկանա Երևանից զզվող, բայց Էրեբունի Երևանը նշել ցանկացողներին,
չեմ հասկանա մաֆիա խաղալ չսիրողներին,
չեմ հասկանա ռոքը աղմուկի հետ շփոթողներին,
չեմ հասկանա Ծյուշի ստատուսները չկարդացողներին,
չեմ հասկանա հումոր չհասկացողներին