23:52 , 11 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն մեկնաբանել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական կազմակերպության անդամների սպառնալիքները՝ ուղղված ընկերության ղեկավարությանը: Արմատականները խոստացել են սպանել Կոստոլոյին և Twitter-ի մի քանի աշխատակիցների՝ սոցցանցում գրոհայինների օգտահաշիվները արգելափակելու համար: Այս մասին հաղորդում է Al-Arabya-ն:
Twitter-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ղեկավարությունը որոշում է ընդունել հեռացնել օգտահաշիվները, երբ հայտնաբերել է ձայնագրություններ՝ սպանությունների և ծայրահեղականության կոչերով:
«Այն բանից հետո, երբ մենք «սառեցրինք» օգտահաշիվները, ջիհադիստները սոցցանցերի միջոցով սկսեցին ընկերության աշխատակիցներին սպանելու կոչ անել»,- ասել է Կոստոլոն:
Նա խոստովանել է, որ «այսօր շատ բարդ է հավասարակշռված սոցիալական ցանց ստեղծել, որը կբավարարեր յուրաքանչյուր օգտատիրոջ, բայց Twitter-ը չի ծրագրում ԴԱԻՇ-ի խոսափողը լինել և անհրաժեշտ է համարում խափանել նման կոչերի փորձերը»: