22:47 , 11 հոկտեմբեր, 2014
Footballcity.am-ը գրում է․
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի շրջանակներում: Հանդիպումից առաջ որոշ հայ երկրպագուներ կարծում էին, թե սերբ ֆուտբոլիստներն անչափ հեշտ խաղով կռմբակոծեն մերոնց դարպասը, սակայն …
Որոշ երկրպագուներ մոռանում են, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի ոչ այնքան հայտնի, սակայն խելացի գլխավոր մարզիչ: Բեռնար Շալանդը հիանալի մարտավարությունով կարողացավ կոտրել Սերբիայի ազգային հավաքականի հարձակման ուժը:
Հիանալի հանդիպում, լարված կրքեր, չիրացրած 11 մետրանոց …
Ձեզ ենք ներկայացնում մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները.
Ռոման Բերեզովսկի — 9
Մեր ազգային հավաքականի դարպասապահը, չնայած իր պատկառելի տարիքին, կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել: Հաշվի առնելով վերջին րոպեներին բաց թողնված գնդակը, Բերեզովսկուն տալիս ենք 9 բալ:
Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան — 7
Մեր ազգային հավաքականի երիտասարդ պաշտպանները կարողացան կատարել թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն մի քանի էպիզոդներում թերացան:
Ռոբերտ Արզումանյան — 10
Մեր ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանն այսօր փայլուն հանդիպում անցկացրեց: Արզումանյանի հիանալի գոլը մեծ ուժ տվեց մյուս ֆուտբոլիստներին: Ղազախական Ակտոբեում հանդես եկող Արզումանյանին մենք տալիս ենք ամենաբարձր` 10 գնահատականը:
Լևոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան — 8
Մեր ազգային հավաքականի եզրային պաշտպանները նույնպես կարողացան կատարել Բեռնար Շալանդի կարգադրությունները, սակայն տեղ տեղ տարվում էին անհատական խաղով և կորցնում էին գնդակը:
Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան — 8
Երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեկած Կառլեն Մկրտչյանն այսօր խաղադաշտում անցկացրեց 65 րոպե: Ցավալի էր միայն այն, որ Կառլենը դարձել էր սերբերի քավության նոխազը: Մոտ 3 խախտում արձանագրվեց հենց նրա դեմ պայքարում: Կառլենին փոխարինեց Ռումյան Հովսեփյանը, ով արժանի կերպով ծածկեց հենակետային կիսապաշտպանի գոտին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ