«Ռեալ»-ում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ. Ռոդրիգես


12:57 , 11 հոկտեմբեր, 2014

cristianoronaldo_jamesrodrigez_realmadrid_ap_851in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ ջանում է կատարել «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի բոլոր ցուցումները: Կոլումբիացի ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է միշտ բավականաչափ խաղաժամանակ ստանալ:

««Ռեալ»-ում հանդես եմ գալիս այն գծում, որտեղ հարմար է գտնում մարզիչը: Անում եմ հնարավորը և ցանկանում եմ միշտ բավականաչափ խաղաժամանակ ստանալ:

«Արքայական ակումբում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկական աստղեր: Նրանք հիանալի են խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Մեր հանդերձարանում միշտ ուրախ մթնոլորտ է տիրում»,- Marca-ն մեջբերում է Ռոդրիգեսի խոսքերը: